събота, 13 декември 2008 г.

Ճանաչեք հայկական հուշարձանները

Տեղի է ունեցել 2008 թվականին իրականացված «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի ամփոփումն ու Գառնին, Գյումրին, Զվարթնոցը, Նորավանքի վանական համալիրը և կիրճը, Խոր Վիրապի և Արտաշատի պեղումների վայրը ներկայացնող գրքույկների շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է «ԱՄԱՓ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի ու USAID/CAPS-ի հովանավորությամբ: Նշված հինգ տեսարժան վայրերում տեղադրվել է 54 տեղեկատվական վահանակ և 30 ուղեցույց: Վահանակները 5 լեզվով են` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն: Ծրագրի շրջանակներում նաև պատրաստվել են 750 լամինացված թերթիկ 6 լեզվով` գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, եբրայերեն, պարսկերեն և արաբերեն: Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև 2009-ի անելիքները, որոնք ներառում են 9 պատմական հուշարձանների տեղանքներ, 92 տեղեկատվական վահանակի տեղադրում, ավտոմայրուղու վրա 36 ուղենշանի տեղադրում, 1350 բազմալեզու լամինապատ թերթիկի պատրաստում, հայկական մետաքսի ճանապարհի 12 տեղանք, ավտոմայրուղու վրա մետաքսի ճանապարհի 40 ուղենշանի տեղադրում, մետաքսի ճանապարհին 4 համայնքների զարգացման կոմպոնենտ` հանգստի կանգառներների ստեղծման միջոցով: Ծրագիրը նաև ներառելու է 1 թանգարան, 14 ներթանգարանային վահանակի տեղադրում, թանգարանային 150 նմուշի ցուցադրական քարտերի պատրաստում, ինչպես նաև` 2 բնական հուշարձանի արահետներ, բնական հուշարձանների 22 վահանակի և նշանի տեղադրում, ավտոմայրուղու վրա բնական 20 հուշարձանների ուղեցույցների տեղադրում: 2009 թվականին ծրագիրը նաև ներառելու է կոմպոնենտ հաշմանդամ երեխաների համար. Բռայլյան վահանակներ են տեղադրվելու և 1400 բազմալեզու բռայլյան թերթիկներ են պատրաստվելու: Այս տարվա նորությունը կլինի ինտերնետային կայքի ստեղծումը և 8 շնորհանդեսը:

Няма коментари:

Публикуване на коментар