събота, 13 декември 2008 г.

Հակոբյան գերդաստանների տոնը


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի տնօրինությամբ Սբ. Էջմիածնի Գանձատնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը: Կան բազմաթիվ հրաշագործություններ` կապված Ս. Մասունքի հետ: Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է և տոնը Հակոբյան գերդաստանների: Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, տոնի առթիվ Ս. Հակոբ եկեղեցում տոնական Ս. Պատարագ կմատուցի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Հավարտ Ս. Պատարագի կկատարվի Հակոբ անունը կրող և Հակոբյան գերդաստանների օրհնության արարողություն: Հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու Ս. Մասունքը: Ս. Պատարագը կսկսվի ժամը 11.00-ին, օրհնության և Ս. Մասունքին երկրպագության արարողությունը` ժ. 12.30-ին:

Няма коментари:

Публикуване на коментар