Երեւան (Երկիր) - «Վրաստանի քրիստոնեա-ժողովրդավարական շարժում» կոչվող կազմակերպության որոշ ներկայացուցիչների ակցիան ոչ մի բանով հիմնավորված չէ եւ նպատակ ունի վրդովեցնել հայերին` Նորաշենի հայկական եկեղեցու հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի Սբ Գեւորգ եկեղեցու քահանա Նարեկ Ղուշչյանը: Նրա խոսքերով` երեք տարի առաջ նույն մարդիկ պահանջում էին Լոռիում հիմնել Վրաց Ուղղափառ եկեղեցու թեմ: «Սակայն այդ կոչերն այդպես էլ մնացին լոկ կոչ. այսպես կոչված նախաձեռնող խումբը չդիմեց ո'չ իրավագետների, ո'չ վրաց պետությանը: Վրաստանի հիմնական հավակնությունները վերաբերում են Ախթալայի վանական համալիրին, որը, իրենց կարծիքով, պատկանում է Վրաց ՈՒղղափառ եկեղեցուն: Սակայն դա արմատապես սխալ է. Լոռիում եւ Տաշիրում կան ուղղափառ եկեղեցիներ, սակայն դրանք բոլորը կառուցվել են ուղղափառ հայերի (քաղկեդոնացիների) կողմից: Մենք, սկզբունքորեն, դեմ չենք Հայաստանի տարածքում Վրաց Ուղղափառ եկեղեցու գոյությանը, չէ որ Վրաստանում կա Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմ: Սակայն սա հավասարության հարց չէ՝ եթե կան եկեղեցիներ, կլինի նաեւ թեմ: Սակայն մինչ այժմ վրացական եկեղեցին չի ներկայացրել Հայաստանի տարածքում վրացական եկեղեցիների գոյության ոչ մի ապացույց»,- ընդգծել է քահանան: Դեկտեմբերի 11-ին Վրաստանի քրիստոնեա-ժողովրդավարական շարժումը ցույց էր կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի` ցույցը անցկացվում էր Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում` պատմական Լոռի-Տաշիրի տարածքում, կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են Վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում դրանք պատշաճ կերպով կխնամվեին»,- հայտարարել էր նա: Ցույցին մասնակցել էր շուրջ 10 հոգի:
Показват се публикациите с етикет ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Показване на всички публикации
Показват се публикациите с етикет ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Показване на всички публикации
вторник, 16 декември 2008 г.
събота, 13 декември 2008 г.
Ուղղափառները նշում են պատրիարքի մահվան 9-րդ օրը
Այսօր ռուսական բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն: Ուղղափառները նշում են Ռուսաստանի Պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան 9-րդ օրը: Հիմնական արարողությունը կատարվում է Ելոխովյան տաճարում Պատրիարքի գերեզմանի մոտ: Հիշեցնենք, որ Ալեքսի Երկրորդը մահացել է 80 տարեկան հասակում դեկտեմբերի 5-ին: Նա հեղինակել է ավելի քան 450 աստվածաբանական, եկեղեցապատմական աշխատություններ: Ալեքսի Երկրորդը Ռուսաստանի 15-րդ պատրիարքն էր: Ամենամեծ արարղությունը տեղի է ունենալու Տալլինի Ալեքսանդր Նևսկի տաճարում, որտեղ Ալեքսի Երկրորդը սկսել է իր ծառայությունն առ Աստված: Տեղեկացնենք, որ նոր Պատրիարքի ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 28-ին, իսկ փետրվարի 1-ին կկայանա Ռուսաստանի 16-րդ Վեհափառի գահակալության ստանձնման արարողությունը:
Абонамент за:
Публикации (Atom)